
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 2-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Ցրվենա Զվեզդային»։
Խաղն ավարտվել է «ներաձուրիների» 4:0 հաշվով հաղթանակով։
«Ինտերի» կազմում գոլերով աչքի են ընկել Չահանօղլուն, Արնաուտովիչը, Լաուտարո Մարտինեսը և Տարեմին։
Նշենք, որ «Ինտերի» մեկնարկային կազմումեղել է Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 64-րդ րոպեին։
© Armenian Soccer 2024