
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հիմնական փուլի մեկնարկային տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս խաղացել է «Սելթիկի» հետ: Խաղն ավարտվել է տանտերերի՝ 5:1 հաշվով վստահ հաղթանակով:
Հյուրերի մեկնարկային կազմում ընդգրկված է եղել Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվել է 77-րդ րոպեին: Նշենք, որ Բարսեղյանն իր նորամուտն է նշել ՉԼ խմբային փուլում:
2-րդ տուրում «Սլովանը» տանը ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»:
© Armenian Soccer 2024