ՉԼ ընթացիկ խաղարկության հիմնական փուլի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Ինտերին»: Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Նշենք, որ «Ինտերի» պահեստայինների կազմում է եղել Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման է մտել 65-րդ րոպեին:
Երկրորդ տուրում «Սիթին» հյուրընկալելու է «Սլովանին», «Ինտերը» տանն ընդունելու է «Ցրվենա Զվեզդային»:
© Armenian Soccer 2024