Նիոնում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկը» 3-րդ զամբյուղի «զտված» թիմերի շարքում էր: Որպես մրցակից՝ մեր չեմպիոնին բաժին հասավ Մինսկի «Դինամոն»: Առաջին խաղը կկայանա մրցակցի հարկի տակ:
Նշենք, որ առաջին խաղերը կկայանան հուլիսի 9-ին և 10-ին, պատասխան խաղերը՝ 16-ին և 17-ին:
© Armenian Soccer 2024