
Վահե Գևորգյանն այլևս չի շարունակի աշխատանքն «Ալաշկերտի» ղեկին: Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:
Ըստ տարածած հաղորդագրության՝ լրացել է կողմերի միջև պայմանագրի ժամկետը և փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել այն չերկարաձգելու վերաբերյալ:
Վահե Գևորգյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ էր դարձել 2022-ի դեկտեմբերից:
© Armenian Soccer 2024