Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին» ու հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Նախ հաշվի մեջ առաջ էին անցել իսպանացիները, ապա խաղի վերջնամասում «Ներաձուրիներին» պարտությունից փրկեց Լաուտարո Մարտինեսի գոլը։
Հենրիխ Մխիթարյանն իտալական թիմի մեկնարկային կազմում էր, նա զգուշացվեց ու փոխարինվեց 69-րդ րոպեին։
Չեմպիոնների լիգայի հաջորդ հանդիպումն «Ինտերը» կանցկացնի հոկտեմբերի 3-ին, երբ տանը կընդունի «Բենֆիկային»:
© Armenian Soccer 2023