ՈՒԵՖԱ-ն հաստատել է Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» մասնակցությամբ ՉԼ որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցն ու անցկացման վայրերը:
Դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 10-ին: Քանի որ բելառուսական թիմերը եվրագավաթային խաղերն անցկացնում են չեզոք դաշտում, «Փյունիկը» Մինսկի «Դինամոյին» կհյուրընկալվի Հունգարիայում՝ Մեզեկեվեշդ քաղաքի մարզադաշտում, Երևանի ժամանակով 22:45-ին:
Երևանյան հանդիպումը նախատեսված է հուլիսի 16-ին. «Փյունիկը» մրցակցին կընդունի «Ուրարտու» ստադիոնում: Խաղի մեկնարկը՝ 20:00-ին:
© Armenian Soccer 2024