Armenian Soccer
Armenian Soccer

«Շկենդիայի» ֆուտբոլիստը համալրել է «Նոայի» կազմը

«Նոան» հայտարարել է թիմի նոր համալրման մասին. ակումբը պայմանագիր է կնքել 27-ամյա ալբանացի հարձակվող Էրալդո Չինարիի հետ: Չինարին հայկական ակումբ է տեղափոխվում հյուսիսմակեդոնական «Շկենդիայից», որի հետ «Նոան» հանդիպելու է ԿԼ որակավորման առաջին փուլում:

Չինարին կարիերան սկսել է ալբանական «Վլազնիայում»: 2018 թվականին տեղափոխվել է Տիրանայի «Պարտիզանիում», որի կազմում 2018/19 մրցաշրջանում դարձել է Ալբանիայի չեմպիոն։ Տիրանան ներկայացնող այս թիմում Չինարին 3 մրցաշրջանում անցկացրել է 75 խաղ ու դարձել 24 գոլի հեղինակ։

«Ուրախ եմ, որ այստեղ եմ: Անելու եմ հնարավոր ամեն բան, որպեսզի թիմին օգնեմ չեմպիոն դառնալ այս մրցաշրջանում»,- նորեկի խոսքերն է մեջբերել «Նոայի» մամուլի ծառայությունը:

© Armenian Soccer 2024