Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Շիրակի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով ` հյուրերի հաղթանակով։
Առաջին խաղակեսի վերջնամասում վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց տանտերերի ֆուտբոլիստ Ռաֆիկ Միսակյանը։ Նշանակվեց նաև 11-մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Լուկա Յուրիչիչն ու հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին։
«Փյունիկի» կազմում հետագայում գոլեր հեղինակեցին Յուսուֆ Օտուբանջոն, Խամես Սանթոսն ու Ստեֆան Սպիրովսկին։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 2-րդ տեղում է 67 միավորով ու առաջատարից ետ է մնում 3 միավորով։
«Շիրակը» 32 միավորով 6-րդն է։
© Armenian Soccer 2023