Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին հույս է հայտնել, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի եվրոպական ակումբ:
«Դժվար թե Եվրոպայում նրան մոռանան, եթե նա հիմա չտեղափոխվի: Բայց կուզեի, որ հնարավորինս շուտ գնար: Բայց դեռ չի ստացվում: Այստեղ կարևոր են «Կրասնոդարի» շահերը, անձամբ Էդիկն է որոշում կայացնում: Ափսոս, որ հիմա չի ստացվում: Չեմ կարծում, որ եթե 1 տարի հետո գնա, շատ ուշ կլինի»,- Բերեզովսկու խոսքերը մեջբերել է Championat-ը:
© Armenian Soccer 2024