Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Ռոստովը» տանն ընդունեց հետնապահներից «Ֆակելին» ու պարտվեց 0:2 հաշվով։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Ֆակելը» նույն հաշվով հաղթել էր նաև «Դինամոյին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը տանտերերի մեկնարկային կազմում էր, նա դեղին քարտ է ստացել և փոխարինվել 87-րդ րոպեին։
Նշենք, որ նախորդ տուրի «Սպարտակի» հետ խաղը Բայրամյանը բաց էր թողել հենց որակազրկման պատճառով։
Այս խաղից հետո «Ռոստովը» 50 միավորով շարունակում է մնալ 2-րդ տեղում։
© Armenian Soccer 2023