
Սլովակիայի առաջնության չեմպիոնական փուլի նախավերջին տուրում գործող չեմպիոն «Սլովանը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Դուկլայի» հետ ու հաղթեց 2:1 հաշվով։
Այս հաղթանակի շնորհիվ «Սլովանը» վաստակեց 69 միավոր, անհասանելի դարձավ իր հիմնական մրցակից «ԴԱԿ»-ի համար և 5-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Սլովակիայի չեմպիոն։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 82-րդ րոպեին։ Նա 2-րդ անգամ ճանաչվեց այդ երկրի չեմպիոն։
© Armenian Soccer 2023