
Սլովակիայի Սուպերլիգայի 19-րդ տուրում «Սլովանն» արտագնա խաղում մրցեց 2-րդ տեղով ընթացող «Ժիլինայի» հետ ու հաղթեց 4:0 հաշվով։
Տիգրան Բարսեղյանը հյուրերի մեկնարկային կազմում էր։ Նա դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակն ու փոխարինվեց 90-րդ րոպեին։
«Սլովանն» այժմ 48 միավորով առաջին հորիզոնականում է։
© Armenian Soccer 2024