Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերը» համոզիչ հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 4:2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ։

Միլանյան թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Աչերբին, Թյուրամն ու Բաստոնին։
Մեկ գոլ էլ նվիրեց մրցակցի ֆուտբոլիստ Անխելինյոն, որին այդ հարցում օգնեց Մխիթարյանը։

Հենրիխը կրկին ամբողջական հանդիպում անցկացրեց։

«Ինտերն» այս հաղթանակից հետո ամրապնդվեց առաջին հորիզոնականում և այժմ իրեն մոտ հետապնդողից` «Յուվենտուսից», առաջ է 7 միավորով։

© Armenian Soccer 2024