«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում ակումբի սեփականատիրոջ և թիմի գլխավոր մարզչի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ զիջեց «Վեսթ Արմենիային»:
«Ալաշկերտ» — «Վեստ Արմենիա» հանդիպման երկրորդ խաղակեսում վիճաբանություն է տեղի ունեցել ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի և գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի միջև:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել Վահե Գևորգյանից և ամբողջ մարզչական շտաբից՝ անհարկի էմոցիոնալ գործողությունների համար:
Ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է և նյարդերը երբեմն տեղի են տալիս:
Բոլորը գիտեն, թե որքան եմ հարգում «Ալաշկերտի» գլխավոր մարզչին և թե ինչ փոխհարաբերություններ ունենք»,- Բագրատ Նավոյանի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական էջը:
© Armenian Soccer 2024