IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղային երկրորդ օրը «Ալաշկերտն» ընդունել էր «Վեսթ Արմենիային»: Խաղը կայացավ «Նաիրի» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի 2:1 հաշվով հաղթանակով:
Առաջին խաղակեսին ավելացրած 4-րդ րոպեին «Վեսթ Արմենիայի» կազմում հաշիվը բացեց Յուրի Մարտիրոսյանը: 63-րդ րոպեին Ստեֆանո Կրիվելարոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը: 89-րդ րոպեին տանտերերին հաջողվեց մեկ գնդակ վերադարձնել, սակայն ավելին անել չստացվեց:
Այսպիսով, «Վեսթ Արմենիան» տարավ 2-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 31 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: «Ալաշկերտը» 38 միավորով 5-րդն է:
© Armenian Soccer 2024