
Արթուր Միրանյանը հեռացել է «Ալաշկերտից»։ Այս մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստն` իր ինստագրամի էջում։
Միրանյանը միացել էր «Ալաշկերտին» այս տարվա փետրվարին։
Թիմի կազմում 27-ամյա հարձակվողը մասնակցել է 16 խաղի, խփել 3 գոլ ու գոլային մեկ փոխանցում կատարել։
Ըստ լրագրող/ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տեղեկությունների, Միրանյանը մարզվում է «Նոայի» կազմում և պատրաստվում է առաջիկայում պայմանագիր կնքել ակումբի հետ։
© Armenian Soccer 2023