Armenian Soccer
Armenian Soccer

Armenian Soccer Awards-2023. «Լավագույն մարզիչ» կոչման համար պայքարում է 3 թեկնածու

Այն, որ թիմի արդյունավետ խաղի ու գրանցած արդյունքների գլխավոր պատասխանատուն մարզիչն է, դա անքննելի է։
Շատ դեպքերում հենց գլխավոր մարզչի ուժեղ բնավորության ու ճիշտ տակտիկայի շնորհիվ են ապահովվում դրական արդյունքները։

Հանրահայտ այլ մարզիչների կողքին նաև չպետք է մոռանանք Հայաստանի առաջնության մասնակից թիմերի որոշ մարզիչների։

Այսպիսով, «Լավագույն մարզիչ» կոչման համար պայքարում են 3 թեկնածուներ, որոնք հետևյալն են.

1.Եղիշե Մելիքյան («Փյունիկ»)


2.Դմիտրի Գունկո («Ուրարտու»)


3.Վարդան Բիչախչյան («Արարատ-Արմենիա»)

Հիշեցնենք, որ քվեարկությունն ավարտված է։

Armenian Soccer Awards-2023-ը տեղի կունենա հունիսի 3-ին։

Armenian Soccer-ի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է Fastex-ի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ։