
Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, Armenian Soccer-ի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նոր անվանակարգ ունի, որն է` «Լավագույն ՀՊԼ մեկնաբան»:
Քանի որ Հայաստանի առաջնության հանդիպումները բացառապես ցուցադրվում են VivaroMedia-ի հեռուստաալիքներով, հետևաբար բոլոր հավակնորդները VivaroMedia-ի ներկայացուցիչներ են։
Այսպիսով, 2022/23թթ. մրցաշրջանի «Լավագույն ՀՊԼ մեկնաբանի» կոչման համար պայքարում են 8 մեկնաբաններ` Արման Աբելյանը, Արմեն Գարամյանը, Կարեն Ռաֆայելյանը, Սուրեն Մելիքսեթյանը, Հայկ Հովհաննիսյանը, Արմեն Մանուկյանը, Էռնեստ Շաբոյանը և Էդմոն Մարտիրոսյանը։
Նշենք, որ քվեարկությունն արդեն ավարտվել է։
Armenian Soccer Awards-2023-ը տեղի կունենա հունիսի 3-ին։
Armenian Soccer-ի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է Fastex-ի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ։
© Armenian Soccer 2023