Ապրիլի 23-ից սկսեց ArmenianQuarantineCup-ը:
ՀՀ բարձագույն խմբի առաջնության մասնակից «Նոա» ակումբը առաջնությունում ներկայացնում է Մաքսիմ Մայրովիչը՝ թիմի լավագույն ռմբարկուն և ամենաուժեղ FIFA 20 խաղացողը: Պետք է նշել, որ այդ կոչումը հենց այնպես չէ՝ Մաքսը առաջին տեղն է գրավել իրնենց տղաների միջև նախապես կազմակերպված մրցույթում:
Հիշեցնում ենք, որ բոլոր մանրամասները, ինչպես նաև խաղերի live-րը կարող եք գտնել Ուրիշ Ֆուտբոլ — Urish Football էջում:
Այսօր տեղի ունեցավ առաջին խաղը և «Նոան» առաջին հաղթանակը տոնեց ArmenianQuarantineCup-ում: Մաքսը 6:2 հաշվով հաղթեց Երևանի «Լոկոմոտիվի» խաղացող Դավիթ Մարգարյանին:
©2020 Armenian Soccer