Armenian Soccer
Armenian Soccer

Ձյունը խանգարեց «Լոռու» ֆուտբոլիստներին վերսկսելու մարզումները

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ  բարձրագույն և 1-ին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:
Իրազեկել էինք նաև, որ «Լոռի» ՖԱ ամբողջ անձնանազմի՝ COVID19 թեստերի արդյունքները  բացասական էին:  Ապրիլի 22-ին  նաև ախտահանվել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան և որ ապրիլի 23-ից վերսկսում են  մարզումները։
Սակայն, ինչպես  քիչ առաջ տեղեկացրին վանաձորյան ակումբի լրատվական  ծառայությունից, տեղացող առատ ձյան պատճառով  «Լոռու»  այսօրվա   մարզումները չեղարկվեցին։ Վանաձորի թիմի ֆուտբոլիստները անհամբեր սպասում են  խաղադաշտ վերադարձին:

©2020 Armenian Soccer