«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
Արաս Օզբիլիզը համարվում է հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը։
Նա իր կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի տիտղոսակիր թիմերում, ինչպիսիք են «Այաքսը», Մոսկվայի «Սպարտակը», մոլդովական «Շերիֆը»։
Դարձել է Նիդեռլանդների, Մոլդովայի և Թուրքիայի չեմպիոն, իսկ 2022/23թթ. մրցաշրջանում «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և Հայաստանի գավաթակիր։
© Armenian Soccer 2024