Armenian Soccer
Armenian Soccer

Բարսեղյանն օգնել է իր թիմին խոշոր հաշվով հաղթանակ տանել

Սլովակիայի առաջնության 20-րդ տուրում «Սլովանը» 4:1 հաշվով հաղթել է «Վիոն Զլատե Մորավցեին»։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց և դարձավ գոլային 2 փոխանցման հեղինակ։

Բարսեղյանն իր թիմի կազմում արդեն խփել է 8 գոլ և կատարել գոլային 9 փոխանցում։

«Սլովանն» այժմ 51 միավորով է գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

© Armenian Soccer 2024