Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի» գրառումը Համլետ Մխիթարյանի ծննդյան օրվա առիթով

Երևանի «Արարատը» գրառում է արել թիմի նախկին հարձակվող, վաղամեռիկ Համլետ Մխիթարյանի ծննդյան օրվա առիթով:

«80-ականների Երևանի «Արարատի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը, անկրկնելի գոլահար Համլետ Մխիթարյանն այսօր կդառնար 62 տարեկան:

Հավերժ փառք»,- գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

«Արարատի» կազմում Հենրիխ Մխիթրյանի հայրն անցկացրել է ակումբային կարիերայի ամենաերկարատև ժամանակահատվածը՝ խաղալով 1980-ից 1987 թվականներին: Այնուհետ հանդես է եկել «Կոտայք», ֆրանսիական «Վալանս» և Իսի լը Մուլինոյի «Արարատ» ակումբներում:

© Armenian Soccer 2024