Երևանի «Փյունիկը» հիշել է Հայաստանի հավաքականի հարձակվող, վաղամեռիկ Համլետ Մխիթարյանի տարեդարձը:
«Այս օրը ծնվել է Համլետ Մխիթարյանը` Հայաստանի հավաքականի հարձակվողը, որը հանդես է եկել հայկական ու արտասահմանյան ակումբներում:
Համլետի անունն է կրում «Փյունիկի» ակադեմիայի մասնաշենքերից մեկը:
Շնորհավորում ենք Մխիթարյանների ընտանիքին: Մենք միշտ մեծ հպարտությամբ կհիշենք նրա մասին», — գրված է «Փյունիկի» էջում:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ և լեգենդար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայրը մահացել է 1996 թվականին՝ 33 տարեկանում:
© Armenian Soccer 2024