
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 21-ամյա դարպասապահ Արման Հարությունյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արման Հարությունյանն «Արարատ» է տեղափոխվել «Լեռնային Արցախից»: Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում Հարությունյանը 8 հանդիպում է անցկացրել:
Արմանը նաև հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին հավաքին:
© Armenian Soccer 2023