
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 19-ամյա սենեգալցի կիսապաշտպան Ալասան Ֆայեի հետ։
Ֆուտբոլիստը հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում: Ֆայեն «Արարատ» է տեղափոխվել Սենեգալի ուժեղագույն դիվիզիոնի «Կասա Սպորտ» ակումբից, որի կազմում նախորդ տարի դարձել է երկրի չեմպիոն։
Ֆայեն նաև երկու հանդիպում է անցկացրել Սենեգալի ազգային հավաքականի կազմում։
© Armenian Soccer 2023