Armenian Soccer
Armenian Soccer

«Ամենակարևորն այն է, որ նա խաղա». Սպերցյանը՝ Սևիկյանի հնարավոր տեղափոխության մասին

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սեպրցյանը պատասխանել է Հայաստանի հավաքականում իր խաղընկեր Էդգար Սևիկյանի՝ «Ֆերենցվարոշից» «Լոկոմոտիվ» հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Ես նրա հետ այդ մասին չեմ խոսել։ Ամենակարևորն այն է, որ նա խաղա։ Մենք ընկերական հարաբերություններ ունենք: Հուսով եմ, որ նա հարմար տարբերակ կգտնի իր համար»,- Սպերցյանի խոսքերը մեջբերել է Sport-Express-ը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սևիկյանը նախքան Հայաստանի հավաքականի ճամբար ժամանելը բուժզննում է անցել մոսկովյան ակումբ տեղափոխվելու համար:

© Armenian Soccer 2024