Սեպտեմբերի 4-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքի «Ստելիոն Կիրիակիդես» մարզադաշտում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ապոլլոն Լեյդիս» (Կիպրոս) — «Փյունիկ-աղջիկներ» (Հայաստան) հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը։
Կանանց Հայաստանի չեմպիոնը զիջել է մրցակցին 0:3 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվել է առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ 45+6 րոպեին:
Նշենք, որ թիմիերի միջև պատասխան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:
© Armenian Soccer 2024