
Հոկտեմբերի 12-ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով), և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում: