Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Լատվիայում մրցեց տեղի ընտրանու հետ ու պարտվեց 0:2 հաշվով։
39-րդ րոպեին Լատվիայի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց կիսապաշտպան Յանիս Իկաունիեկսը։ Արդեն 53-րդ րոպեից Լատվիայի հավաքականը խաղում էր 10 հոգով. երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Մարցիս Օսը։
68-րդ րոպեին տանտերերը երկրորդ անգամ գրավեցին Օգնյեն Չանչարևիչի դարպասը։ Գոլի հեղինակ դարձավ Դանիելս Բալոդիսը։
Լատվիայի հավաքականը վաստակեց 3 միավոր, սակայն շարունակում է D խմբում զբաղեցնել վերջին՝ 5-րդ տեղը։ Հայաստանի հավաքականը 7 միավորով երրորդ տեղում է։
© Armenian Soccer 2023