
Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի առաջին ասուլիսը Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են լուսաբանել ասուլիսը, պետք է մինչև մարտի 16-ը՝ ժամը 18:00, մասնակցության հայտ ուղարկեն media@ffa.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն-ազգանուն, լրատվամիջոցը և զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր և այլն)։
© Armenian Soccer 2023