«Ալաշկերտը» Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում մրցել է ուկրաինական «Չեռնոմորեցի» հետ ու հաղթել 4:1 հաշվով։
Հայկական թիմի կազմում գոլի հեղինակներ են դարձել Վիլիամը, Արտակ Եդիգարյանը, Կարեն Նալբանդյանն ու Միմիտոն։
Մեկ այլ խաղում էլ «Ալաշկերտը» 1:0 հաշվով առավելության է հասել ուզբեկական «Կիզիլկումի» նկատմամբ։
Միակ գոլը խփել է Սոդիք Ֆատայը։