Հայաստանի առաջնության 22-րդ տուրում «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ 6:0 հաշվով ջախջախեց ԲԿՄԱ-ին։
Ալաշկերտցիների կազմում դուբլի հեղինակ դարձան նորեկներ Ջոնել Դեսիրեն ու Գուստավո Մարմենտինին։ Մեկ գոլով աչքի ընկավ Ագդոն Մենեզեսը, մեկ գոլ էլ նվիրեց մրցակիցը. ինքնագոլի հեղինակ դարձավ Նորայր Նիկողոսյանը։
Հարկ է նշել, որ ԲԿՄԱ-ն 57-րդ րոպեից մնացել էր 10 ֆուտբոլիստով. 2-րդ զգուշացման պատճառով խաղադաշտից հեռացվել էր Միսակ Հակոբյանը։
«Ալաշկերտն» այժմ 35 միավորով 4-րդ տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն 22 միավորով 7-րդ։
© Armenian Soccer 2024