Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում նույնպես չի տեղափոխվի «Զենիթ»:
Ինչպես հաղորդում է Metaratings.ru-ն՝ կողմերը համաձայնության չեն եկել պայմանագրի կետերի շուրջ, և հայ պաշտպանը 2-րդ անգամ մերժել է պետերբուրգյան ակումբին:
Հիշեցնենք, որ Տիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նույնպես հրաժարվել էր տեղափոխվել «Զենիթ»:
Պաշտպանը բուժզննում է անցել ու սկսել «Լոկոմոտիվի» կազմում նոր մրցաշրջանի նախապատրաստությունը:
© Armenian Soccer 2024