«Փյունիկի» սան Հրաչյա Սարգսյանը զինվորական ծառայության ընթացքում հանդես կգա ԲԿՄԱ-ում: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պաշտպանը ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանից՝ առաջին քայլերը անելով «Փյունիկի» ակադեմիայում: Հայաստանի Պրեմիեր լիգայում 18-ամյա ֆուտբոլիստը իր նորամուտը նշել է այս տարի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղում՝ մրցաշրջանի արդյունքներով նաև նվաճելով Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Առաջին խմբի նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Սարգսյանը հրավիրվել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական: Իսկ մի քանի շաբաթ առաջ Հրաչյան նշել է իր նորամուտը Հայաստանի մինչև 19 տարեկանների կազմում:
© Armenian Soccer 2024