
Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ 2 դիմակավորված անձ փորձել է մտնել Հայաստանի հավաքականի և «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տուն:
Միջադեպի պահին տանը եղել են Ադամյանի որդին և կինը: Վերջինս կողոպտիչներին նկատել է անվտանգության տեսախցիկներով:
«Երկու դիմակավորված տղամարդ փորձում էին ներխուժել տուն, երբ ես մենակ էի Լևիի հետ: Սրանք կյանքիս ամենասարսափելի հինգ րոպեներն էին: Եվ ես շատ ուրախ եմ, որ ոստիկանությունն արագ ժամանեց»,- Ինստագրամի Story բաժնում գրել է Ադամյանի կինը:
Հետևեք մեզ Telegram
-ում
© Armenian Soccer 2024