Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց Մ19 հավաքականն իմացել է իր մրցակիցներին

Դեկտեմբերի 6-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2024/25 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը։

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է B լիգայի B5 խմբում, որում մրցակիցները կլինեն Հյուսիսային Մակեդոնիայի, Խորվաթիայի և Լիտվայի ընտրանիները:

Մրցաշարը կանցկացվի ապրիլի 1-7-ը Խորվաթիայում:

Հիշեցնենք, որ Մ-19 Կանանց Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարում հաղթել էր Ուկրաինայի հավաքականը։

Հետևեք մեզ Telegram-ում
© Armenian Soccer 2024