Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Քյոլնը» խաղացել է «Մայնցի» հետ: Բունդեսլիգայում տեղը պահելու համար պայքարում սկզբունքային մրցակիցների խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Մինչև 95-րդ րոպեն «Քյոլնը» պարտվել է 0:1 հաշվով: Փոխարինման դուրս եկած Սարգիս Ադամյանը 11-մետրանոց է վաստակել, որն անվրեպ է իրացրել Կայնցը: Սա օգնել է փրկվել պարտությունից և աննշան շանսեր պահպանել փրկվելու համար:
Այս պահին «Քյոլնը» 5 միավոր է զիջում «Մայնցին», որը 16-րդ տեղում է և անցումային խաղերի մասնակցելու իրավունք ունի, «Քյոլնը» 17-րդ հորիզոնականում է՝ դուրս մնալու գոտում:
Նշենք, որ Ադամյանը խաղադաշտ էր մտել 83-րդ րոպեին: SofaScore-ը հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 7,1 բալով:
© Armenian Soccer 2024