Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկ» — «Շերիֆ» հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները

Փյունիկ շերիֆ մրցավարներ

 

Օգոստոսի 18-ին, Եվրոպա Լիգայի 2022/23թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունելու է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»:

 

Խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը` մրցավար Ալեխանդրո Խոսե Հերնանդեսի գլխավորությամբ։

 

Նրան կօգնեն Խոսե Նարանխոն և Դիեգո Սանչես Ռոխոն։

4-րդ պաշտոնյա է Ալեխանդրո Մունյիս Ռուիսը։

 

Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել լատվիացի Յանիս Մեժեցկիսը։

 

Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին։

 

©2022 Armenian Soccer