Armenian Soccer
Armenian Soccer

Կարեն Նալբանդյանը նշանակվել է Բարսեղյանի թիմի խաղի տեսուչ

Կարեն Նալբանդյան

 

Օգոստոսի 18-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) — «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) հանդիպումը։

 

Հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը։

 

Հիշեցնենք, որ «Սլովանի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։

 

©2022 Armenian Soccer