Armenian Soccer
Armenian Soccer

Եղիշե Մելիքյան. «Մեր բախտը բերել է. «Դինամոն» տնից հեռու է խաղալու»

ՉԼ որակավորման առաջին փուլի՝ Մինսկի «Դինամոյի» հետ դիմակայության առաջին խաղից առաջ տեղի է ունեցել Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը:

Մրցակցի՝ չեզոք դաշտում, առանց երկրպագուների խաղալու մասին՝

«Մենք դրսում ենք խաղում, մեզ հարմար է, քանի որ մեր երկրպագուները մեզ սպասում են տանը ու երկրպագելու են մեզ տնային խաղում: Մեզ համար արտագնա խաղ է ու մեզ համար շատ հարմարավետ կլինի, որ մրցակիցն աջակիցներ չի ունենալու: Ես գիտեմ, որ Բելառուսը ֆուտբոլային երկիր է: Ես բազմիցս խաղացել եմ Բելառուսի հավաքականի դեմ, Բելառուսում նույնպես խաղացել եմ: Մեր բախտը բերել է, որ «Դինամոն» տնից հեռու է խաղալու: Այս գործոնը պետք է նկատի ունենալ, բայց և հասկանալ, որ երկու թիմերի մոտիվացիան էլ նույնն է լինելու»:

Մրցակցին ուսումնասիրելու և խաղային պլանի մասին՝

«Շատ մանրամասն չեմ ասի: Այո, մենք ուսումնասիրել ենք նրանց խաղը, գիտենք խաղաոճը, ուժեղ ու թույլ կողմերը և ունենք խաղի պլան: «Դինամոն» բազմազան սխեմաներ ունի, հետաքրքիր ֆուտբոլ է խաղում: Կձգտենք դիմակայել»:

Կազմի փոփոխության և թիմի խաղակցվածության մասին՝

«Չեմպիոնությունից հետո մենք լուրջ կորուստներ ենք ունեցել: Որքանով է հաջողվել փակել այն դիրքերը, որոնցում առանցքային խաղացողների ենք կորցրել, խաղը ցույց կտա, քանի որ սա մեր առաջին պաշտոնական խաղն է նորեկների հետ: Այո, դժվարություններ կլինեն. մարզումային պրոցեսում հնարավոր չէ ամեն բան կոմպենսացնել: Երկրորդ խնդիրը, որին կարող ենք բախվել՝ «Դինամոն» հիմա առաջնության ընթացքի մեջ է, իսկ մեր առաջնությունն ավարտված է. մեր խաղային ռիթմը մի քիչ այլ կլինի: Ինչպե՞ս կկոմպենսացնենք այս բացերն ու արդյունքի կհասնենք. մենք պլան ունենք, հուսով ենք՝ կաշխատի, և արդյունքը դրական կլինի»:

© Armenian Soccer 2024