Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» երկրպագուների համար Սկոպյեի 2 տոմս կխաղարկի

«Նոան» Հուլիսի 11-ին Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայանալիք «Նոա»-Շկենդիա» հանդիպման ժամանակ կխաղարկի Սկոպյեի 2 տոմս։ Այս մասին տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մեզ համար շատ կարևոր է երկրպագուների աջակցությունը թե’ տանը, թե’արտագնա խաղերում։  Հուլիսի 11-ին Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայանալիք «Նոա»-Շկենդիա» հանդիպման ընթացքում խաղարկելու ենք երկու ուղևորություն դեպի Սկոպյե՝ երկպագելու մեր թիմին։ Հաղթողները մրցավայր կմեկնեն թիմի հետ։

Արի’ մարզադաշտ, մասնակցի’ր խաղարկությանը, եղի’ր մեր կողքին նաև Սկոպյեում։ Մենք ցանկանում ենք ձեր ջերմությունը մեզ հետ տանել Հյուսիսային Մակեդոնիա։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, ժամը 18:00 Հանրապետության հրապարակից (ԱԳՆ նախկին շենքի հարակից տարածքից) անվճար ավտոբուսներ կշարժվեն Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ»,- գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք՝ Աբովյանում խաղը կմեկնարկի 20:00-ին:

© Armenian Soccer 2024