Գյումրիի «Շիրակ» ՖԱ-ի սան, ներկայումս ՀՀ ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը վերջին շրջանում նկատելիորեն աճել ու 250հազարից հասել է 600 հազար եվրոյի, որը սլովակյան ակումբի ներկայիս խաղացողների շրջանում լավագույններից մեկն է:
2020թ ՀՀ լավագույն մարզիչներից մեկի`2020թ ՀՀ թիվ 2 մարզիչ ճանաչված ՎԱՐԴԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ որդու`Վահան Բիչախչյանի համար առայժմ ամենալավագույնն էր:
Նա արդեն հաստատուն տեղ է զբաղեցրել «Ժիլինայի» հիմնական կազմում, դարձել է թիմի առաջատարներից մեկն, ու ռմբարկուն, Սլովակիայի ընթացիկ առաջնությունում մասնակցած է 15 հանդիպմուոմ խաղադաշտում եղել է 718 րոպե, թիմի լավագույն ռմբարկուն` խփել է 9 գոլ , կատարել է 2 գոլային փոխանցում: Նման վստահ ելույթների շնորհիվ նա 2020թ սեպտեմբերի 8-ին հրավիրվել է ՀՀազգային հավաքական ու մինչ օրս հանդես է եկել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2 –րդ խաղարկության 5 խաղերի:
Դա էլ վճռորոշ եղավ 2020թ-ի վերջում, երբ ՀՖՖ ամփոփվեցին «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թ քվեարկության արդյունքները Վահանը ետ մնալով միայն ՀՀընտրանու իր թիմակիցներ՝ Հենրիխ Մխիթարյանից ու Տիգրան Բարսեղյանից հետո արժանիորեն զբաղեցրեց պատվաբեր 3-րդ տեղն ու կպարգևատրվի «Բրոնզե գնդակ» մրցանակով և կստանա 2 մլն դրամ պարգևավճար:
2017թ հուլիսի 24-ին «Շիրակի» շնորհալի ու հեռանկարային ֆուտբոլիստ՝ Վահան Բիչախչյանը 5 տարով`մինչև 2022թ հունիսի 30-ին պայմանագիր է կնքել Սլովակիայի «Ժիլինայի» հետ:Այդ ժամանակ նրա տրանսֆերային արժեքը գնահատվել է 250 հազար եվրո:
Իսկ ահա 3 տարի անց` 2020թ դեկտեմբերի 28-ին հրապարակված տվյալներով նրա տրասֆերային արժեքը 350հազար եվրոյով աճել ու հասել է 600հազար եվրոյի, որը «Ժիլինայի» կազմում լավագույնն է այսօր: Նման ցուցանիշ ունի ակումբի 21-ամյա լեհ հարձակվող, Լեհաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Դավիթ Կուրմինովսկին: Նրանք որկուսը այժմ «Ժիլինայի» ամենաթանկարժեք խաղացողներն են:
Նկատենք, որ Բիչախչյանը մինչ 2020թ հիմնականում հանդես է եկել «Ժիլինայի» երիտասարդական`2-րդ թիմի կազմում:
Այնպես, որ գյումրեցի երիտասարդ կիսապաշտպանը 3 տարվա մեջ զգալի առաջընթաց է արձանագրվել , վկան նրա տրասֆերյաին արժեքի թռիչքային աճը: Հավելենք, որ Վահանը Մ19 տարեկանների ՀՀ ընտրանու կազմում մասնակցելէ 18 խաղի ու 6 գոլ է հեղինակել, իսկ Մ21 տարեկանների ՀՀ հավաքկան իակզմում էլ մասնակցելէ 13 խաղի ու 1 գոլ է հեղինակել:
Նման առաջընթացը հույս է ներշնչում, որ մոտ ապագայում Վահանին կտեսնենք եվրոպական առավել ուժեղ առաջնությունում։
©2021 Armenian Soccer