Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկն» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Շարժայում

Պատրաստվելով 2020/21 մրցաշրջանի 2-րդ հատվածին    Երևանի «Փյունիկն»  նորանշանակ գլխավոր մազիչ Եղիշե Մելիքյանի   ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում։Այս մասին իրազեկում են  երևանյան ակումբի  մամուլի ծառայությունից:
Հավաքը կմեկնարկի հունվարի 31-ին և կավարտվի փետրվարի 14-ին։   «Փյունիկը»   կհանգրվանի Novotel Sharjah Expo Centre հյուրանոցային համալիրում։ Մարզումները կանցկացվեն «Շարժա» մարզամշակութային կենտրոնում։
Gold’s Gym Training Camp-ի շրջանակներում «Փյունիկը» կանցկացնի ընկերական խաղեր։ Մրցակից թիմերի անունները կհրապարակվեն շուտով։
Հիշեցնենք, որ Հհ պրիմեր լիգայի ՀՀընթացիկ առաջնության  2-րդ հատվածը «Փյունիկը» կմեկնարկի փետրվարի 28-ին՝ «Շիրակի»  հետ  խաղով։

©2021 Armenian Soccer