Armenian Soccer
Armenian Soccer

«Գանձասար-Կապանը» 3 նոր համալրում ունի

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Կապանի «Գանձասար-Կապանի»  շարքերը համալրել է նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման, որի հետ ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկացնում են կապանյան ակումբի  մամուլի ծառայությունից: Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկում»:  
ՀՀ ազգային հավաքկանի պաշտպան,  31 ամյա Հայկ Իշխանյանը, ով կապանյան թիմի շարքերում  հանդես գալու արդեն   բավականին մեծ փորձ  ունի,  1 տարվա պայմանագիր  է ստորագրեց «Գանձասար Կապանի»  հետ: Մինչ այս փորձառու պաշտպանը հանդես էր գալիս «Ալաշկերտում»:  
Վանաձորի «Լոռի»  ֆուտբոլային ակումբից «Գանձասար-Կապան»  տեղափոխվեց Դիոգո Մանուել Գոնսալեզ Կոելյոն: 28-ամյա պորտուգալացին մինչ Լոռի»  տեղափոխվելը հանդես էր գալիս իսլանդական IBV ակումբի կազմում: Դիոգոն նույնպես մեկ տարվա պայմանագիր է կնքել  «Գանձասար-Կապանի»   հետ:

©2020 Armenian Soccer