Armenian Soccer
Armenian Soccer

«Գանձասար – Կապանը» հուլիսի 27-ից մեկ շաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանում

ՀՀբարձրագույն խմբի առաջնության մասնակից  Կապանի «Գանձասրա-Կապանը» բարձր պահելով թիմային ոգին ,  անսահման եռանդով ու  մեծ աշխատասիրությամբ սկսել է 2020-2021 թթ. մրցաշրջանի նախապատրաստությունը։
Ինչպես հայտնում են ակումբի  լրատվական ծառայությունից,մի  քանի օրվա մարզումներից հետո,   հուլիսի 19-ին Կապանի  թիմը  Հանքավանում   առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց:  Չարենցավանի  «Վանի» հետ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:  Կապանի թիմի թիմից աչքի է ընկել  Աբդուլ Քարիմ Նիկիեման։
«Գանձասար Կապանն»իր  հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին, ժամը 18:00-ին՝  «Ուրարտու»  ակումբի մարզադաշտումև կմրցի Երևանի   «Ուրարտուի»  հետ:
Հուլիսի 27-ից  «Գանձասար-Կապանը»  մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանում, որի ընթացքում նախատեսված է ևս երկու ստուգողական հանդիպում:

©2020 Armenian Soccer