«Սևանը» ամենօրյա մարզումներով շարունակում է նխապատրստվել ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության 2 –րդ հատվածին: Միջմրցաշրջանային փուլում ակումբը հրաժարվել է 10 ֆուտբոլիստների հետ ծառայություններից, երկկողմանի համաձայնությամբ խզելով նրանց հետ կնքած պայմանագրերը:
Փոխարենը Արմեն Շահգելդյանի գլխավորած թիմի կազմը համլրել են 7 նոր ֆուտբոլիստներ`
Արտյոմ Խաչատուրով, 28-ամյա պաշտպան, ելույթ է ունեցել ՀՀազգային հավաքականում, նրա վերջին ակումբը մոլդովական Ֆլորեշտիից,
Սալոմոն Ասումու Օբամա Օնդո,21-ամյա կիսապաշտպան, համարվում է Հասարակածային Գվինեայի հավաքականի խաղացող, Իսպանիայի Մ17 հավաքականի խաղացող, «Ատլետիկոյի» ակադեմիայի սան,հասցրել է խաղալ նաև «Սելտայի» 2-րդ թիմում,
Դիոգո Գուելերմինո Բաբո Ֆիգուեյերդոն, 19-ամյա պորտուգալացի դարպասապահ, Պորտուգալիայում հանդես է եկել «Ռիո Ավե» թիմի երիտասարդական կազմում, հրավիրվել է նաև Պորտուգալիայի Մ19 ընտրանի,
Ախմեդ Ջինդոյան, 23-ամյա հարձակվող, Երևանի Միկայի սան է, նրա վերջին թիմը Ալաշկետ-2-ն է,
Նարեկ Ասլանյան, 24-ամյա կիսապաշտպան, Փյունիկ ակումբի սան է, խաղացել է տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմում։ Վերջին ակումբը եղել է «Գանձասար-Կապանը», որի լուծարվելուց հետո էլ ազատ խաղացողի կարգավիճակ է ձեռք բերել,
Էդվին Հակոբյան,18-ամյա դարպասապահ, «Փյունիկ» ՖԱ-ի սան է, վարպետությունը հղկել է Բունդեսլիգայի 4-րդ լիգայի մասնակից «Ռիելազինգեն» ակումբի Մ19 թիմում,
Դավիթ Այվազյան, 21-ամյա պաշտպան, «Միկա» ՖԱ-ի սան է, հանդես է եկել նաև «Էրեբունի» և «Վան» ակումբներում։
©2021 Armenian Soccer