Armenian Soccer
Armenian Soccer

« Նոան» ևս համոզիչ հաղթանակ տոնեց …«Ատլետիկոյի» նկատմամբ

ԱՄԷ-ում  շարունակվում է ՀՀ  փոխչեմպիոն, ՀՀ գավաթակիր և   սուպերգավաթակիր Երևանի «Նոայի»  ուսումնամարզական հավաքը:  Փետրվարի 6-ին Դմիտրի Գունկոյի  սաները ստուգողական   հանդիպում  անցկացրին ԱՄԷ-ի 2-րդ  դիվիզոնի մասնակից «Ատլետիկո Արաբիայի»  հետ և   6:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարան:  Հիշենենք, որ այստեղ իր հավաքն անցկացնող  Երևանի «Արարատն էլ հունվարի 30-ին էր հանդիպել «Ատլետիկո- Արաբիային»  հետ ու հաղթել էր  7:1 հաշվով:
Փետրվարի 4 –ին Գունկոյի գլխավորած թիմը  0:3 հաշվով տանուլ էին տվել ՌԴ  գործող չեմպիոն   Սանկտ Պետերբուգի «Զենիթին»:   
Դուբայում   հաջորդ    հանդիպումը «Նոան»  կանցկացնի փետրվարի 8-ին և  ուժերի կչափի  Լատվայի գործող չեմպիոն   «Ռիգայի» հետ:

©2021 Armenian Soccer