Armenian Soccer
Armenian Soccer

7 նոր ֆուտբոլիստ է համալրել«Սևան» ՖԱ կազմը

«Սևանը»  ամենօրյա մարզումներով շարունակում է  նխապատրստվել  ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության 2 –րդ հատվածին:    Միջմրցաշրջանային  փուլում ակումբը  հրաժարվել է 10    ֆուտբոլիստների հետ ծառայություններից, երկկողմանի համաձայնությամբ խզելով  նրանց հետ կնքած պայմանագրերը:
Փոխարենը Արմեն Շահգելդյանի  գլխավորած թիմի կազմը համլրել են 7 նոր ֆուտբոլիստներ`
Արտյոմ Խաչատուրով,  28-ամյա  պաշտպան,  ելույթ է ունեցել ՀՀազգային հավաքականում, նրա վերջին ակումբը մոլդովական  Ֆլորեշտիից,
Սալոմոն Ասումու Օբամա Օնդո,21-ամյա կիսապաշտպան, համարվում է Հասարակածային Գվինեայի հավաքականի    խաղացող,  Իսպանիայի Մ17  հավաքականի  խաղացող, «Ատլետիկոյի»  ակադեմիայի սան,հասցրել է խաղալ նաև «Սելտայի» 2-րդ  թիմում,
Դիոգո Գուելերմինո Բաբո Ֆիգուեյերդոն, 19-ամյա պորտուգալացի դարպասապահ,  Պորտուգալիայում հանդես է եկել «Ռիո Ավե» թիմի երիտասարդական կազմում, հրավիրվել է նաև Պորտուգալիայի Մ19 ընտրանի,
Ախմեդ Ջինդոյան, 23-ամյա  հարձակվող, Երևանի Միկայի սան է,  նրա վերջին թիմը  Ալաշկետ-2-ն է,
Նարեկ Ասլանյան, 24-ամյա  կիսապաշտպան, Փյունիկ ակումբի սան է, խաղացել է  տարբեր տարիքային  խմբերի   հավաքականների կազմում։ Վերջին ակումբը եղել է «Գանձասար-Կապանը», որի լուծարվելուց հետո էլ ազատ խաղացողի կարգավիճակ է ձեռք բերել,  
Էդվին Հակոբյան,18-ամյա  դարպասապահ, «Փյունիկ» ՖԱ-ի սան է,  վարպետությունը հղկել է  Բունդեսլիգայի 4-րդ լիգայի   մասնակից «Ռիելազինգեն» ակումբի Մ19  թիմում,
Դավիթ Այվազյան, 21-ամյա պաշտպան, «Միկա» ՖԱ-ի սան է, հանդես է եկել նաև «Էրեբունի» և «Վան» ակումբներում։

©2021 Armenian Soccer